Վեբ-դիզայն

Դասընթաց` որտեղ կսովորեք ստեղծել գեղեցիկ կայքեր

30000 / 50000

Արժեք

3 ամիս

Տևողություն

3 / 10

Բարդություն

5 / 10

Պահանջարկ

120000

Միջին աշխատավարձ

Հավանել

Վեբ դիզայնը այն է, որտեղից ձեր այցելուի համար սկսվում է կայքը: Սա առաջին տպավորությունն է, որից հետո այցելուն որոշում է, կմնա Ձեր կայքում, թե ոչ: Ընդ որում, այս որոշումը նա ընդունում է ինտուիտիվ և արագ: Հետևաբար, վեբ դիզայներից է ուղղակիորեն կախված, թե որքան լավ նա կկարողանա ներկայացնել տեղեկատվությունը և որքան շատ այցելուներ կընտրեն այս կայքը:

Վեբ դիզայները այն մասնագետն է, որից կախված է կայքի «դեմքը» և դրա ընկալումը օգտատերերի կողմից: Ուստի, վեբ դիզայները մեծ պատասխանատվություն է կրում ինչպես պատվիրատուի, այնպես էլ կայքի ապագա օգտատերերի հանդեպ: Նա պետք է կարողանա ճշգրտորեն պատասխանել հետևյալ հարցին. ի՞նչ տեսք պետք է ունենա կայքը: Այս պատճառով էլ մենք վերլուծում ենք կայքերի ձևավորման զանազան տարբերակներ, փնտրում ենք ուժեղ և թույլ կողմերը, բարելավելու ուղիներ ենք դիտարկում:

Իհարկե, կայքի ստեղծագործական խնդիրներից բացի, մենք լուծում ենք նաև կոդավորման խնդիրները, քանի որ դիզայները պետք է կարողանա ոչ միայն ստեղծել մակետը, այլև պետք է հարմարեցնի դրա վարքագիծը տարբեր սարքերի համար:

Եվ, իհարկե, վաու-տպավորությունները կօգնեն ներգրավել ձեր կայքի համար նոր լսարան: Իսկ թե ինչպես պետք է դրանք ստեղծել, իհարկե կքննարկենք մեր դասընթացների շրջանակներում:

Կատարել նախնական գրանցում այս դասընթացին






ԱՅՑԵԼԵՔ

Հակոբ Հակոբյան 3, 441 սենյակ
Մերգելյան կլաստեր

Զանգահարեք
(+374 96) 56-91-97
(+374 93) 56-91-97

 

ԱՆՎՃԱՐ ԿԱՅՔ

Webmaster-ը առաջարկում է շահավետ պայմաններ բոլոր վեբ-կայք ցանկացողներին:

Կնքելով 1 տարվա կայքի սպասարկման պայմանագիր կայքի պատրաստումը կլինի անվճար:

evden eve nakliyat